Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ն անօրինական ներգաղթյալներին 1000 դոլար կվճարի երկիրը լքելու համար
ԱՄՆ կառավարությունը կվճարի անօրինական միգրանտներին տուն վերադառնալու տոմսերի համար և նրանցից յուրաքանչյուրին կտա 1000 դոլար, երբ նրանք հաստատեն երկրից իրենց մեկնումը: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը (DHS): Վճարումը ստանալ ցանկացող միգրանտները պետք է գրանցվեն CBP Home բջջային հավելվածում, ներկայացնեն մեկնման մասին ծանուցում և հաստատեն ԱՄՆ-ից իրենց մեկնումը: Դրանից հետո նրանք կստանան 1000 դոլարի միանվագ վճարում:
«Եթե դուք անօրինական կերպով գտնվում եք Միացյալ Նահանգներում, ինքնաարտաքսումը ձերբակալությունից խուսափելու լավագույն, ամենաապահով և ամենաարդյունավետ միջոցն է», - Fox News-ին բացառիկ կերպով ասել է ԱՄՆ Անվտանգության դեպարտամենտի հանձնակատար Քրիստի Նոեմը։